ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ներկայացուցիչները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը. Reuters

12:21   19 Հունիս 2019    240

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հաջորդ շաբաթ կուղեւորվի Փարիզ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան անձանց հետ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ բանակցությունները պլանավորված են հունիսի 27-ին: Այլ մանրամասնություններ չեն բերվում:

Հունիսի 13-ին Օմանի ծոցում ենթադրյալ հարձակումից հետո պայթյուններ ու հրդեհներ են տեղի ունեցել երկու լցանավի վրա, պատահարի պատճառները պարզվում են:

ԱՄՆ-ը միջադեպի համար պատասխանատվությունը բարդել է Իրանի վրա, Վաշինգտոնին պաշտպանել են Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Իրանի ԱԳ նախարարությունը մերժել է այդ մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները