Կրճատվել է Մեյի պաշտոնին հավակնողների թիվը

13:04   19 Հունիս 2019    226

Թերեզա Մեյի պաշտոնին հավակնողների թիվը կրճատվել է և հասել հինգի, հաղորդում է Reuters-ը:

Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար մրցավազքից դուրս է մնացել Brexit-ի գործերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկրորդ փուլում առաջատարը նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն է: Նախորդ փուլում Բրիտանիայի վարչապետի և պահպանողական կուսակցության առաջնորդի պոստի մրցավազքից երեք թեկնածու է դուրս մնացել:

Ավելի վաղ պաշտոնին 10 մարդ է հավակնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թերեզա-Մեյ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները