Սաակաշվիլին սպառնացել է Օդեսայի քաղաքապետին

13:21   19 Հունիս 2019    170

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Օդեսա, որտեղ հանդիպում է ունեցել իր կողմնակիցների հետ, հաղորդում է Газета-ն:

Ըստ աղբյուրի՝ Սաակաշվիլին սպառնացել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին `«հակակոռուպցիոն հատուկ ծառայություններով»: Իր ելույթում նա նշել է, որ քաղաքը վերածվել է «միջնադարյան կապիկների ցեղերի»՝ նկատի ունենալով քաղաքապետին և նրա կոռումպացված շրջապատին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է քաղաքային խորհրդի լուծարման և արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Նշվում է, որ Սաակաշվիլիի հետ հանդիպմանը մասնակցել է մոտ 200 հոգի: Ելույթից հետո նա քաղաքապետարանի շենքի մոտ կարմիր և սպիտակ ժապավեններ է կապել, որոնք, սովորաբար, օգտագործվում է հանցագործության վայրը շրջափակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Միխեիլ-Սաակաշվիլի   Օդեսա  


Վերնագիրի այլ պիտակները