Ճապոնիայում կարգելվի վերավաճառել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը

13:59   19 Հունիս 2019    236

Ճապոնիայում ուժի մեջ է մտել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը վերավաճառելն արգելող օրենք:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Օրինախախտները կտուգանվեն 9.5 հազար դոլար և կարող են դատապարտվել մինչև մեկ տարվա ազատազրկման: Բոլոր տոմսերը պաշտպանված կլինեն QR ծածկագրերով և գնորդի տվյալներով:

Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարզական կենտրոններ մուտք գործելիս պարտադիր կստուգեն երկրպագուների ինքնությունը:

Օրենքը չի ազդի Տոկիո-2020-ի հրավիրատոմսերի և անվճար տոմսերի վրա: Եթե երկրպագուն ինչ-ինչ պատճառներով չկարողանա ներկա լինել մրցմանը, ապա նա հնարավորություն կունենա վաճառել իր տոմսը Տոկիո-2020-ի կազմկոմիտեի կայքում:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձևերում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները