ԱՄՆ-ի Կոնգրեսում խնդրել են Facebook-ին հետաձգել գաղտնարժույթի թողարկումը

12:52   19 Հունիս 2019    249

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ֆինասնական ծառայությունների կոմիտեի նախագահ Մաքսին Ուոթերսը խնդրել Է Facebook ընկերությանը հետաձգել սեփական Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելը, ինչը նախատեսված Է 2020 թվականին, այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի օրենսդիրներն ու կարգավորիչները չեն ավարտել համապատասխան ստուգումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Ուոթերսի՝ հունիսի 18-ին տարածված հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով ընկերության խնդրահարույց անցյալը, ես խնդրում եմ Facebook-ին համաձայնել գաղտնարժույթի մշակման գործում առաջխաղացման բոլոր քայլերի նկատմամբ մորատորիում սահմանելուն, քանի դեռ Կոնգրեսն ու կարգավորիչները հնարավորություն չեն ունենա ուսումնասիրել այդ հարցերը եւ միջոցներ ձեռնարկել»,- նշել Է նա:

Ուոթերսը նաեւ ընդգծել Է, որ ընկերության ղեկավարները պարտավոր են ելույթ ունենալ Կոնգրեսի՝ Libra-ին նվիրված լսումներում: Նրա խոսքով՝ Facebook-ը «քանիցս քամահրանք Է դրսեւորել օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության եւ շրջահայաց օգտագործման նկատմամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները