Al Jazeera-ն հեռացրել է Հոլոքոստի մասին պատմող իր աղմկահարույց տեսանյութը

14:28   19 Հունիս 2019    273

Al Jazeera-ն հեռացրել է Հոլոքոստի մասին տեսանյութը իր AJ + արաբական ալիքից:

Տեսանյութում նշվում էր, որ հրեաների ցեղասպանությունը այլ կերպ է տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեսահոլովակում հայտարարվում էր, որ Իսրայելը խեղաթյուրել է փաստերը և օգուտ է քաղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցող իրադարձություններից:

Բացի դրանից՝ նշվում էր, որ Հոլոքոստի զոհերի վերաբերյալ վիճակագրությունը ուռճացված է և դա արվել է սիոնիստական շարժման կողմից Իսրայել պետությունը ստեղծելու նպատակով:

Նշվում էր, որ Իսրայելը ցեղասպանությունից «մեծ շահույթ» է ստացել:

Տեսահոլովակը շատ կարճ ժամանակահատվածում ունեցել է 1.1 մլն դիտում:

Ավելի ուշ հեռուստաընկերությունը հրապարակել է հայտարարություն, որով բացատրում է, որ խախտվել են խմբագրական չափանիշները, և երկու աշխատակիցների գործունեությունը կասեցվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: AlJazeera  


Վերնագիրի այլ պիտակները