ՄԱԿ-ը կոչ է արել Ս. Արաբիային` ընդունել Խաշուկջիի սպանության մեղքը

15:00   19 Հունիս 2019    333

ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիային` ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքից ու ընդունել նրա սպանության մեղքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Կալամարի զեկույցում:

Նա նաև ասել է, որ հավաստի ապացույցներ կան, որ Խաշուկջիի սպանությանը մասնակից է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, սակայն անհրաժեշտ է հետագա հետաքննության անցկացում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները