Պուտինը ներկա չի գտնվի Մինսկում Եվրոպական խաղերի բացման արարողությանը

15:11   19 Հունիս 2019    238

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի Մինսկ՝ ներկա գտնվելու Եվրոպական խաղերի բացմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա կգտնվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության ղեկավար Միլորադ Դոդիկը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և այլ բարձրաստիճան անձինք՝ ընդհանուր առմամբ 20 պատվիրակությունների կազմում:

Հունիսի 21-ին կայանալիք բացման արարողությանը ներկա կլինեն 50 երկրից մարզիկներ և ավելի քան 1000 լրագրողներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները