«Ցանկացած դեմոկրատ թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի կործանել ամերիկյան երազանքը». Թրամփ

16:08   19 Հունիս 2019    235

2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության ցանկացած թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի նպաստել ծայրահեղ սոցիալիզմի գլուխբարձրացմանը և ամերիկյան երազանքի ոչնչացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆլորիդա նահանգում հանդիպման ժամանակ:

Նախագահի խոսքով՝ դեմոկրատները ցանկանում են «կործանել մեր ճանաչած Ամերիկան», սակայն «նման բան տեղի չի ունենա»:

Թրամփը հավելել է, որ իր համար առաջնահերթություն հանդիսացող թեմաները նույնն են՝ պայքար ապօրինի ներգաղթի և լրատվամիջոցների թշնամական տրամադրությունների դեմ:

Խոսելով մրցակից կուսակցության մասին՝ նա հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են արմատապես փոխել քաղաքականությունը, օրինականացնել ներգաղթյալների կարգավիճակը, որպեսզի հետագայում ընդլայնեն իրենց ընտրողների թիվը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները