Brexit-ի հարցերով նախկին նախարարը պաշտպանել Է Ջոնսոնի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար

16:39   19 Հունիս 2019    239

Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որը նախօրյակին դուրս Է մնացել թորիների առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար մրցարշավից, հունիսի 19-ին հայտարարել Է, որ պաշտպանում Է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի թեկնածությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռաաբի կարծիքով, որը հանդես Է գալիս Brexit-ի օգտին նույնիսկ դրա «ամենակոշտ» տարբերակով, միակ թեկնածուն, որը կարող Է Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս բերել մինչեւ հոկտեմբերի 31-ը, Ջոնսոնն Է»:

«Միակը, ով այժմ կանի դա, Բորիս Ջոնսոնն Է, եւ ես աջակցելու եմ նրան, որպեսզի նա դառնա մեր հաջորդ վարչապետը»,- հայտարարել Է Ռաաբը Evening Standard թերթին: Ավելի վաղ Ջոնսոնին պաշտպանել են պահպանողականների խմբակցության քվեարկության առաջին փուլից հետո պայքարից դուրս մնացած Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը եւ հետագա պայքարից կամավոր հրաժարված առողջապահության նախարար Մեթյու Հենքոքը:

Ջոնսոնը վարչապետի աթոռի համար մրցարշավի անվերապահ առաջատարն Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit   Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները