Հոնկոնգի ամենահարուստ մարդը կվճարի չինացի ուսանողների ուսման համար

17:05   19 Հունիս 2019    253

Հոնկոնգի ամենահարուստ մարդը՝ Լի Կա Շինը խոստացել է իր բարեգործական հիմնադրամի միջոցով վճարել չինացի ուսանողների ուսման համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնավորապես Լի Կա Շինի հիմնադրամը մինչեւ 5 տարի կվճարի Գուանդուն նահանգի Շանտու համալսարան ընդունվող ուսանողների ուսման համար:

Ընդհանուր առմամբ ենթադրվում է, որ գումարը, որը հիմնադրամը կփոխանցի համալսարանին, կկազմի 100 մլն յուան (14 մլն դոլար):

90-ամյա Լի Կա Շինը Forbes-ի աշխարհի ամենահաարուստ մարդկանց վարկանիշում 28-րդ տեղն է զբաղեցնում: Նրա ունեցվածքը գնահատվում է 30.4 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները