Քեյթ Միդլթոնի հանդիսաերթի մոտոցիկլետներից մեկը վրաերթի է ենթարկել 83-ամյա այրուն. Reuters

17:21   19 Հունիս 2019    262

Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի եւ Քեթ Միդլթոնի հանդիսաերթի ոստիկանական մոտոցիկլետներից մեկը վրաերթի է ենթարել 83-ամյա մի կնոջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:

Երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Լոնդոնից ուղեւորվել էին Վինձոր՝ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողության: Ոստիկանները ճանապարհն ազատում էին թագավորական ընտանիքի անդամների համար, եւ մոտոցիկլավարներից մեկը, գտնվելով հանդիպական գոտում, վրաերթի է ենթարկել 83-ամյա Իրեն Մայորին:
Տուժած կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հիվանդի վիճակը համարում են «ծանր, բայց կայուն»:

Գործակալության տվյալներով՝ արքայազն Ուիլյամը եւ նրա տիկինը «խորապես անհանգստացած են ու վշտացած» պատահարի պատճառով: Նրանց սպասավորը հիվանդանոցում այցելել է Մայորին եւ նրան ծաղիկներ է տարել: «Նորին թագավորական բարձրությունները լավագույն մաղթանքներ են հղում Իրենին եւ նրա ընտանիքին եւ նրանց հետ կապի մեջ կգտնվեն բուժման ամբողջ ընթացքում»,- հայտարարել է զույգի ներկայացուցչուհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները