Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ Է Զելենսկու գործունեությունից. հարցում

17:28   19 Հունիս 2019    296

Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման՝ հունիսի 19-ին հրապարակված տվյալները:

«Հարցվածների կեսը գոհ Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, 14 տոկոսը հակառակ կարծիքին Է, եւս 38 տոկոսը դեռեւս չի կարողացել իր վերաբերմունքը ճշտել նրա նկատմամբ»,-ասված Է հարցման տեքստում, որը զետեղված Է «Ռեյտինգ»-ի կայքում:

Հարցումն անցկացվել Է 2019 թվականի հունիսի 8-ից մինչեւ 12-ը՝ ամբողջ Ուկրաինայի տարածքում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի շրջանների: Հարցմանը մասնակցել Է 2 հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2,2 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները