Գերմանիան և Բրիտանիան կուսումնասիրեն Խաշուկջիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը

17:34   19 Հունիս 2019    279

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կուսումնասիրեն սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մասին ՄԱԿ-ի զեկույցը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիային` ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքից ու ընդունել նրա սպանության մեղքը:

Նա նաև ասել է, որ հավաստի ապացույցներ կան, որ Խաշուկջիի սպանությանը մասնակից է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, սակայն անհրաժեշտ է հետագա հետաքննության անցկացում: Զեկույցում կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել արքայազնի նկատմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները