Մերկելը մտադիր չԷ չեղարկել իր մասնակցությամբ պլանավորված միջոցառումները

17:41   19 Հունիս 2019    256

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի պատրաստվում չեղարկել իր մասնակցությամբ այս շաբաթվա ընթացքում պլանավորված միջոցառումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հունիսի 19-ին Բեռլինում կայացած բրիֆինգում հայտնել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը՝ պատասխանելով կառավարության ղեկավարի ինքնազգացողության վերաբերյալ հարցին:

«Կանցլերն ուրախ Է նախանշված բոլոր միջոցառումների համար, որոնց մասին ես հայտնել եմ անցած ուրբաթ օրը: Այժմ նա գտնվում Է Գոսլարում, երեկոյան արդեն կլինի Դրեզդենում:

Բոլոր միջոցառումները կկայանան»,-ասել Է Դեմմերը: Մերկելը հունիսի 18-ին իրեն վատ Է զգացել այն պահին, երբ ուղեգորգի վրա կանգնծ Էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողքին՝ Ֆեդերալ կանցլերի գերատեսչության տարածքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները