Ուկրաինայում հոգեկան շեղումներ ունեցող անձը մկրատ է կուլ տվել

17:47   19 Հունիս 2019    269

Ուկրաինայի Լվովի մարզի Սամբոր քաղաքի հիվանդանոց մկրատ կուլ տված տղամարդ է բերվել, գրում է Hayatsk.info-ը՝ Սամբորի քաղաքային խորհրդին հղումով:

Հունիսի 18-ին քաղաքապետի մոտ ամենշաբաթյա ժողովի ժամանակ հիվանդանոցի գլխավոր բժիշկը հայտնել է, որ բժիշկները մարդու օրգանիզմից մկրատը դուրս բերելու հաջող վիրահատություն են կատարել:

«Բարդ վիրահատություն է կատարվել, որի ժամանակ օրգանիզմից դուրս է բերվել մկրատը. հոգեկան շեղումներ ունեցող անձը կուլ էր տվել այն: Վիրահատվածի վիճակը կայուն է»,- նշել է քաղաքապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները