ԱՄՆ-ում կինը, հետևելով ընկերուհու խորհրդին, վիճակախաղով 100 հազար դոլար է շահել

19:47   19 Հունիս 2019    211

Ընկերուհու խորհուրդն ԱՄՆ-ի Քանզաս Սիթի քաղաքից վիճակախաղի սիրահարին խոշոր շահում է բերել, հաղորդում է Lenta.ru-ն՝ UPI-ին հղումով։

Քեյթլին Փոփլինը պատմել է, որ սովորաբար ակնթարթային վիճակախաղի տոմսեր է գնում, որոնց արժեքը մեկ-երկու դոլար է: Սակայն այս անգամ որոշել է երեք դոլարանոց վիճակախաղի տոմս գնել, քանի որ ընկերուհին տոմսի վրա իր սիրելի թիվն է տեսել:

Իր մեքենայի մոտ վերադառնալուց հետո կինը ջնջել է տոմսի պաշտպանիչ շերտը և պարզել, որ շահել է 100 հազար դոլար: «Ես խնդրեցի ընկերուհուս ստուգել տոմսը, որպեսզի համոզվեմ՝ իսկապե՞ս շահել եմ»,-ասել է նա: Իսկ ընկերուհին հաստատել է նրա շահումը։

Ըստ Փոփլինի՝ բախտը նրան ճիշտ ժամանակին է ժպտացել: Վիճակախաղի տոմսը գնելուց մեկ շաբաթ առաջ նա վթարի էր ենթարկվել և ջարդուփշուր արել մեքենան: Այս շահումը կօգնի հոգալ իր բոլոր ծախսերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները