Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացնում են ջանքերը Իրանի պատճառով լարվածության թուլացման համար

20:04   19 Հունիս 2019    159

Ֆրանսիան եւ Գերմանիան ակտիվացնում են ջանքերը Իրանի պատճառով լարվածությունը թուլացնելու համար։

«Մենք ցանկանում ենք միավորել մեր ջանքերը, որպեսզի սկսվի լիցքաթափման գործընթաց»,- լրագրողներին ասել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը Փարիզում կառավարության նիստից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դեռ ժամանակ կա, եւ մենք հույս ունենք, որ բոլոր ակտորները զսպվածություն կցուցաբերեն։ Ժամանակ դեռ կա, բայց քիչ»։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը կրկնել է այդ մեկնաբանությունները՝ ավելացնելով, որ «պատերազմի վտանգը Պարսից ծոցում չի անցել»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները