BMW-ն գաղտնազերծել է 8 Series Gran Coupe կուպեն

20:24   19 Հունիս 2019    187

Գերմանական BMW ընկերությունը ներկայացրել է 8 Series Gran Coupe չորս դռնանի կուպեն, որը տվյալ շարքի ամենաթանկարժեք տարբերակն է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ երկու դուռ և հինգ նստատեղ ավելացնելու համար գերմանական մեքենաշինական հսկան 9 դյույմով երկարացրել է կուպեն: Մեքենայի չափսերի մեծացման արդյունքում առավել շատ տեղ է հատկացվել հետևի նստատեղերին, որոնք ստացել են 7.1 դյույմ հավելյալ տարածք ոտքերի և 7.7 դյույմ՝ ուսերի համար:

Մեքենան համալրված է 3.0 լիտր ծավալային, 6 մխոցային տուրբոշարժիչով, որը 340 ձիաուժ հզորություն է զարգացնում և ունի ընտրության հնարավորություն՝ ետնաքարշակ կամ լիաքարշակ համակարգի միջև:

Բոլոր տարբերակներն աշխատում են «ավտոմատ» 8-աստիճան փոխանցման տուփով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները