Ամերիկացի միլիարդատերն Օքսֆորդի համալսարանին պատմության մեջ ամենամեծ նվիրատվությունն է կատարել

21:27   19 Հունիս 2019    233

Ամերիկացի միլիարդատեր Սթիվեն Շվարցմանն Օքսֆորդի համալսարանին 150 մլն ֆունտ ստերլինգ է նվիրաբերել՝ արհեստական բանականության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Հատկացված գումարով Շվարցմանի անվան հումանիտար գիտությունների կենտրոն կհիմնադրվի, որտեղ նախատեսվում է միավորել Օքսֆորդի 11 հումանիտար ֆակուլտետներ և 2024-ին բացել արհեստական բանականության էթիկայի ինստիտուտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր բաժանմունքը կզբաղվի արհեստական բանականության և այլ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման հետ կապված էթիկական հարցերի ուսումնասիրությամբ:

Շվարցմանը նշել է, որ գումար է փոխանցել Օքսֆորդի համալսարանին, քանի որ արհեստական բանականությունը դարաշրջանի գլխավոր հարցն է: Նրա խոսքով՝ պետությունների մեծամասնությունը ներկա պահին պատրաստ չէ դրա հետ աշխատելուն, քանի որ դա տեխնոլոգիայի նոր տեսակ է:

Շվարցմանը Blackstone ներդրումային ընկերության համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է և Ամերիկայի ամենահայտնի մեծահարուստերից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները