80-ամյա ամերիկացին ստիպված է վճարել իր փրկության համար

09:22   20 Հունիս 2019    295

80-ամյա ամերիկացին ստիպված է վճարել իր փրկության համար:

Օհայո նահանգի Դուբլին քաղաքի բնակիչ Ջեյմս Քլարքը փորձել է 2 թոռների հետ հասնել Նյու Հեմփշիրի լեռան բարձունքը:

Այս մասին հայտնում է վայրի բնության տեղի դեպարտամենտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սակայն լեռը բարձրանալուց անմիջապես հոտ թոռներին ասել է, որ առանց իրեն առաջ գնան: 19 եւ 14 տարեկան թոռները հասել են բարձունքին եւ այլ ճանապարհով գնացել: Երբ հասկացել են, որ իրենց պապն անհետացել է, փրկարարների են կանչել:

Քլարքին գտել են գիշերը եւ հիվանդանոց տեղափոխել: Նա այնքան է սառել, որ չի կարողացել խոսել:

Փրկարարներն ասում են, որ տարեց մարդը ստիպված է վճարել իր փրկության համար, ինչպես նաեւ տուգանք վճարել թոռների եւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Տուգանքի չափը կարող է կազմել մի քանի հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները