Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների վերսկսման նախապայմաններ չկան

09:44   20 Հունիս 2019    237

Վաշինգտոն-Փհենյան բանակցությունների վերսկսման համար որեւէ նախապայման չկա:

Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը՝ ապամիջուկայնացման հարցով ակտիվ գործողությունների կոչ անելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ նոր «հիանալի նամակ» է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից, Բիգունը հայտարարել է, որ միջուկային զենքից հրաժարվելու Փհենյանի խոստումների հիմքում ջերմ հարաբերություններն են:

«Մենք չենք կարող բավարար առաջընթացի հասնել առանց ապամիջուկայնացման հարցով զգալի քայլերի»,- ասել է Բիգունը: Ընդ որում, նա նշել է, որ միջուկային գործընթացը պայման չէ բանակցությունները երկու երկրների միջեւ փետրվարյան ձախողված գագաթնաժողովի ֆոնին վերսկսելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները