Մամեդյարովը Ջոն Բոլթոնի հետ քննարկել է Ղարաբաղի հարցը

10:36   20 Հունիս 2019    275

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան:

Ըստ ԱԳՆ մամլո քարտուղարի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ Ջոն Բոլթոնը կարծիքներ են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման ներկա փուլի տարբեր ասպեկտների, ինչպես նաեւ բանակցությունների հեռանկարների, նաև նաեւ տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ», - ասել է Լ. Աբդուլլաեւան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով   Ջոն-Բոլթոն  


Վերնագիրի այլ պիտակները