Արտաքին գործերի նախարարը քննարկել է ԱՄՆ-ի պաշտոնատար անձի հետ Ղարաբաղի հարցը

11:10   20 Հունիս 2019    649

Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական պաշտոնը կատարող Ֆիլիպ Ռիկերին:

ԱԳՆ-ի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն, կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի բազմաթիվ հարցերի, այդ թվում քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ այլ ոլորտների վերաբերյալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդգծվել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը զարգանում է արագ տեմպերով:

Քննարկվել են տարածաշրջանի ներկա իրավիճակը, մասնավորապես `հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումից ակնկալիքները:

Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Ադրբեջանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ իրականացվող էներգետիկայի, տրանզիտային եւ տրանսպորտային նախագծերի, այդ թվում `Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի, Հարավային գազային միջանցքի մասին:

Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենտը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները