«Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն Հայաստանի ԱԺ-ի դիմաց. VIDEO

14:12   20 Հունիս 2019    514

«Ահազանգ» շարժման անդամները շարունակում են նստացույցն Հայաստանի Ազգային ժողովի դիմաց՝ ընդդեմ եկամտահարկի համահարթեցման սկզբունքի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեկվանից սկսած նստացույցի անդամները վստահեցնում են, որ գիշերը խաղաղ է անցել, իսկ նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։

Նրանք հույս ունեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կսատարի իրենց։

Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները