Mozilla բրաուզերը ճանաչվել է որպես «տարվա չարագործ»

22:33   13 Հուլիս 2019    418

Mozilla ընկերությունը ճանաչվել է որպես տարվա «ինտերնետ չարագործ» այն բանի համար, որ իր բրաուզերում տեղադրել է DNS-over-HTTPS համակարգը, որով այլեւս անհնար է դառնում վերահսկել օգտագործողին, թե ինչ կոնտենտ է նա բացում եւ այլն։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս հակա-տիտղոսը շնորհել է բրիտանական համացանց մատակարարողների ISPA կազմակերպությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ տեխնոլոգիայի ներմուծումով ծնողները այլեւս չեն կարողանում սահմանել, թե ինչ կոնտենտ կարող է բացել երեխան համացանցում, քանի որ այն թույլ է տալիս սահմանափակումները շրջանցել նաեւ հնարավորություն չի տալիս ստուգել օգտագործված կոնտենտը կամ վերցնել տվյալները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Mozilla  


Վերնագիրի այլ պիտակները