Հայ դիպուկահարները կրակ են բացել խաղաղ ադրբեջանական բնակչության վրա. Լուսանկարներ

11:42   10 Հուլիս 2019    447

Հայաստանի Բերդի շրջանի Չինարի և Մովսես գյուղերի մոտակայքում անանուն բարձունքներում տեղակայված հայկական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել՝ գյուղատնտեսական տեխնիկայի վրա, որը ղեկավարվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի 35-ամյա բնակիչ Ռաշադ Ալիևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայ զինվորները կրակի են ենթարկել տրակտորը`փամփուշտները դիպել են տրակտորի խցիկին և անիվներին: Բարեբախտաբար Ռ.Ալիևը չի տուժել, քանի որ նա կարողացել է ժամանակին լքել տրակտորը:

Տեղի բնակիչների խոսքով, վերջին շրջանում հայ զինվորերը սկսել են ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը` կրակի ենթարկելով քաղաքացիական խաղաղ բնակավայրերը:

Սակայն մերձճակատային գյուղերի բնակիչները մտադիր չեն լքել իրենց տները, քանի որ նրանք գտնվում են ադրբեջանական բանակի պաշտպանության տակ, որը լիովին վերահսկում է իրավիճակը:



















Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները