Բաքուն և Անկարան կարևորում են՝ ռազմական ոլորտներում համագործակցությունը

15:25   10 Հուլիս 2019    320

Տնտեսական համագործակցության հարցով ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի (ՄԿՀ) հերթական նիստը կկայանա մինչև 2019 թ. վերջը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:

«Ադրբեջանա-թուրքական ՄԿՀ-ի նախորդ հանդիպումը կայացել է 2014 թվականին: Դրա համար էլ մեր տնտեսագետները քննարկելու հարցեր ունեն: Այժմ կողմերը համաձայնեցնում են հանդիպման տարեթիվը», - ասել է դիվանագետը` հավելելով, որ ադրբեջանական կողմից ՄԿՀ-ն գլխավորում է վարչապետը, իսկ թուրքական կողմից՝ երկրի փոխնախագահը:

Ինչպես նշել է Հ. Իբրահիմը, Բաքուն և Անկարան առաջնահերթային նշանակություն են տալիս ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում համագործակցության զարգացմանը:

«Ոչ վաղուց ես նույնպես Նախչըանում մասնակցել եմ՝ երկու երկրների պաշտպանության նախարարների մասնակցությամբ ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին: Վերջերս Գաբալայում անցկացվել են՝ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ զորավարժություններ: Կարծում եմ, որ ռազմական ոլորտում սերտ համագործակցության ամենավառ օրինակներից մեկը հադիսանում է՝ Ստամբուլի պաշտպանական արդյունաբերության խոշորագույն միջազգային ցուցահանդեսում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի և բոլոր ուժային ու ռազմարդյունաբերական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը», - նշել է դեսպանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բաքու   Անկարա  


Վերնագիրի այլ պիտակները