Թուրքիան կօգտագործի С-400-ը՝ երկրի վրա հարձակման դեպքում. Էրդողան

17:14   10 Հուլիս 2019    239

Թուրքիան կօգտագործի Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համալիրները՝ հարձակման ենթարկվելու դեպքում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք C-400-ի օգտագործման իրավունք և հնարավորություն ունենք, որտեղ և երբ դրա անհրաժեշտությունը լինի: Մենք կօգտագործենք այս համակարգը, եթե հարձակվեն մեզ վրա: Ահա թե ինչու ենք դրա վրա այդպիսի ներդրումներ արել»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռի սրահում, վերադառնալով Բոսնիա և Հերցեգովինայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա վերահաստատել է, որ խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի կողմից ռուսական ԶՀՀ-երի ձեռքբերումից հրաժարվելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   С-400  


Վերնագիրի այլ պիտակները