Ուկրաինան լքում է ԱՊՀ հերթական համաձայնագիրը

17:38   10 Հուլիս 2019    300

Ուկրաինայի կառավարությունը, այդ երկրի ընթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ, որոշում է կայացրել դադարեցրել է իր մասնակցությունը ԱՊՀ անդամ պետությունների տարածքներում բեռնատարների կշռման վկայագրի ներդրման մասին միջազգային համաձայնագրին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Korrespondent-ը:

Համաձայնագիրը ԱՊՀ երկրների միջև կնքվել էր 2004 թվականին, Ուկրաինայում ուժի մեջ էր մտել 2006 թվականին:

Այն նպատակ ունի համակարգել համապատասխան վկայագրերի տրամադրումը, ինչպես նաև դյուրացնել կազմակերպության անդամ երկրների տարածքում սահմանը հատելու գործընթացը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները