ԱՄՆ-ում բացվել է ընթացքի մեջ գտնվող ինկասացիոն մեքենայի դուռը, և թղթադրամները թափվել են ճանապարհին

17:46   10 Հուլիս 2019    235

ԱՄՆ Ատլանտա քաղաքի բանուկ ավտոմայրուղում բացվել է ընթացքի մեջ գտնվող ինկասացիոն մեքենայի դուռը, և թղթադրամները թափվել ու տարածվել են ճանապարհով մեկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, Սանդի Սփրինգս քաղաքի մերձակայքում՝ I-285 մայրուղու վրա:

Բազմաթիվ վարորդներ, տեսնելով թափված փողերը, կանգնեցրել են իրենց մեքենաները և շտապել են դրանք հավաքելու:

Ոստիկանները հայտնել են, որ ճանապարհին «զգալի քանակությամբ գումար է թափվել», և հավելել են, որ միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, որևէ վթար տեղի չի ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները