Շվեյցարիում օդաչուները շփոթել են օդային շոուի ցուցադրման վայրը

20:44   10 Հուլիս 2019    221

Շվեյցարական օդաչուական թիմը սխալմամբ ցուցադրական թռիչք է ցուցադրել այլ քաղաքում՝ զարմացնելով Յոդլ երգի փառատոնի մասնակիցներին։

Aerogroup Patrouille Suisse-ը՝ բրիտանական «Red Arrows»- ի շվեյցարական տարբերակը, պետք է շվեյցարական ավիացիայի ռահվիրա Օսկար Բյոդերի մահվան 100-ամյակի կապակցությամբ ցուցադրական թռիչէ իրականացներ Լանգեբրուք քաղաքի երկնքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դրա փոխարեն թռիչք է իրականացրել հարևան Մյումլիսվիլ քաղաքում, որտեղ անց է կացվում Յոդլ երգի 31-րդ փառատոնը։

Փառատոնի մասնակիցներին հաճելիորեն զարմացրել է ավիաշոուն, իսկ Շվեյցարիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ներողություն է խնդրել սխալմունքի համար։ Նա ասել է, որ F-5E Tiger II ինքնաթիռները հագեցած չեն GPS տեխնոլոգիայով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները