ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը հեռանում է իր պաշտոնից

20:54   10 Հուլիս 2019    238

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքը որոշել է հեռանալ իր պաշտոնից՝ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության՝ իր գնահատումները մամուլ թափանցելու սկանդալի ֆոնին:

Հուլիսի 10-ին այդ մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեսպանի հեռանալու առթիվ արդեն ափսոսանք է հայտնել թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

«Այս առավոտ ես խոսեցի Քիմ Դերոքի հետ: Ես նրան մեծ ափսոսաք հայտնեցի, որ նա անհրաժեշտ է համարել թողնել Վաշինգտոնում դեպանի իր պաշտոնը»,- ասել է նա Համայնքների պալատում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները