Սաակաշվիլին հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել ՌԴ-ի հետ առեւտրին

21:26   10 Հուլիս 2019    295

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ երբեք դեմ չի եղել Ռուսաստանի հետ առեւտրին, իսկ կարեւորն այն է, որպեսզի երկիրը կախում չունենա ռուսական շուկայից։

Սաակաշվիլին, որը գտնվում է Կիեւում, «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հարցազրույցում քննարկել է ռուս-վրացական հարաբերություններում վերջին լարվածությունը, որն էլ ավելի սրվեց այդ հեռուստաընկերության հաղորդավարի սկանդալային ելույթից հետո. հաղորդավար Գեորգի Գաբունիան ուղիղ եթերում ռուսերենով ոչ ցենզուրային արտահայտություններ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները