Թրամփն Իրանին նոր պատժամիջոցներով է սպառնում

21:13   10 Հուլիս 2019    220

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «գաղտնի հարստացնում է ուրանը»։

«Իրանը վաղուց գաղտնի հարստացնում է ուրանը, ինչը Ջոն Քերիի եւ Օբամայի վարչակազմի կողմից 150 մլրդ դոլարով կնքված սարսափելի գործարքի խախտում է։ Հիշեք, որ այդ գործարքը պետք է վերանա մի քանի տարուց։ Պատժամիջոցները շուտով կավելացվեն, էապես»,- Twitter-ում գրել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ հուլիսի 7-ից կբարձրացնի ուրանի հարստացման մակարդակը միջուկային համաձայնագրով նախատեսվածից բարձր։ Թեհրանի հավաստմամբ, դա համաձայնագրի խախտում չէ, քանի որ նախատեսված է պայմանագրի որոշակի դրույթներով։ Իրանը դիմել է այս քայլին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումից հետո, որը դուրս է եկել համաձայնագրից այս տարվա մայիսից։ Բացի այդ, Իրանը հայտարարում է, որ համաձայնագրի մյուս կողմերը, մասնավորապես՝ Գերմանիան, Բրիտանիան եւ Ֆրանսիան, չեն կատարում համաձայնագրի իրենց պարտավորությունները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները