Թուրքիա է ժամանել ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդը

09:56   11 Հուլիս 2019    287

Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդն Անկարա է ժամանել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում։

Սաթերֆիլդը դիվանագիտական ուղին սկսել է 1980-ին։ 2017-ին նա զբաղեցրել է Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնը։ Նա նաև աշխատել է որպես Բազմազգ ուժերի գլխավոր տնօրեն և դիտորդ՝ Սինայի թերակղզում։

Պետքարտուղարությունում Սաթերֆիլդը զբաղեցրել է Իրանի հարցերով կոորդինատորի և պետքարտուղարի ավագ օգնականի պաշտոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները