Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ բանակցել՝ առանց նախապայմանների

10:05   11 Հուլիս 2019    246

Միացյալ Նահանգները կոչ են անում Իրանին կասեցնել Միջուկային գործարքի համաձայնագրի կատարման մասնակի կասեցման մասին որոշումը եւ պատրաստ են բանակցությունների Թեհրանի հետ՝ առանց որեւէ նախապայմանի։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, ըստ ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Վիեննայում գտնվող միջազգային կառույցներում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջեքի Վոլքոթը՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի արտահերթ նիստի ընթացքում։

Ամերիկացի դիվանագետը նաեւ կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին մշտապես պնդել, որպեսզի Իրանը անհապաղ բանակցություններ սկսի՝ ատոմային խնդրի խաղաղ դիվանագիտական կարգավորման հարցի հետ կապված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները