ԿԺԴՀ-ում հայտարարել են F-35 կործանիչների ոչնչացման համար զենքի մշակման մասին

10:36   11 Հուլիս 2019    213

Հարավային Կորեայի կողմից ամերիկյան F-35 «անտեսանելի» կործանիչներիի ձեռքբերումը Հյուսիսային Կորեան «չափազանց վտանգավոր գործողություն» է որակել:

Դա երկրին կստիպի մշակել և փորձարկել «հատուկ սպառազինություններ»՝ նոր զենքը ոչնչացնելու համար, հայտնում է Reuters գործակալությունը՝ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներին հղումով:

«Հարավային Կորեայի իշխանությունները հանդուգն և արգահատելի են, քանզի բարձրաձայնում են Հյուսիսի և Հարավի միջև հաշտեցման և համագործակցության մասին, մինչդեռ Միացյալ Նահանգներից զենք են գնում»,- հայտնել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության ամերիկյան հետազոտությունների ինստիտուտի քաղաքական հետազոտությունների գծով անանուն անձը:

«Կասկած անգամ չկա, որ F-35A-ի մատակարարումը, որը նաև կոչվում է «անտեսանելի մահացու զենք», նպատակ ունի տարածաշրջանում հարևան երկրների նկատմամբ ռազմական գերակայություն ապահովել և հատկապես Կորեական թերակղզում արտակարգ դրության ժամանակ Հյուսիս ներխուժելու համար «դարպասներ» բացել»,- ասված է հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները