Բելառուսը որոշել է պարտք վերցնել ռուսներից

10:41   11 Հուլիս 2019    339

Բելառուսը պատրաստվում է սկսել պետական պարտատոմսերի տեղաբաշխումը Մոսկվայի բորսայում, գրում է lenta.ru-ն՝ երկրի ֆինանսների նախարար Անդրեյ Բելկովեցին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք ունենք 30 մլրդ ռուսական ռուբլու ծրագիր, ներառյալ՝ վեց տրանշ: Մենք դա կիրականացնենք աստիճանաբար, կսկսենք մեկ փոքր տրանշից և կհետևենք պահանջարկին»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ առաջին տրանշը կկազմի 5 միլիարդ ռուբլի, այնուհետև կազմակերպիչները կհասկանան «ներդրողների ախորժակը»: Մինսկն ակնկալում է տարեկան 10 տոկոսից ցածր տոկոսադրույք, արժեթղթերի մարման ժամկետը կկազմի երեք տարի, հավելել Է նախարարը:

Բելառուսական պետական պարտքի նախորդ տեղաբաշխումը ռուսական շուկայում կայացել է 2010 թվականին։ Այդ ժամանակ Մինսկին հաջողվել է 2 տարով 7 մլրդ ռուբլի ներգրավել՝ տարեկան 8,7 տոկոս տոկոսադրույքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները