Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհները չեն դադարում

10:59   11 Հուլիս 2019    254

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մուղլա նահանգի Դալաման շրջանում, անտառային հրդեհները չեն դադարում:

Աղբյուրների հաղորդմամբ՝ կրակն ընդլայնվել է՝ հասնելով շրջակայքում գտնվող զբոսաշրջային հյուրանոցներ:

Հաղորդվում է, որ հրշեջ-փրկարարական բրիգադներ են ուղարկվել կրակը մարելու համար: Հրդեհի դեմ պայքարելու համար գործի է դրվել 10 բուլդոզեր և 54 հատուկ հրշեջ մեքենա:

Հրդեհը սկսվել է երեկ. բռնկման պատճառների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները