Նախագահը հաստատել է 2018 թ. պետական ​​բյուջեի կատարման մասին օրենքը

11:53   11 Հուլիս 2019    689

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է՝ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին օրենքը, ասվում է պետության ղեկավարի կայքում հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրենքն ընդունվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի (խորհրդարան) կողմից՝ երրորդ ընթերցմամբ, 2019 թ. հունիսի 27-ի լիագումար նիստում:

2018 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 22 մլրդ 508 մլն 869.67 հազար մանաթ: Եկամուտների կառուցվածքում հարկերի նախարարության փոխանցումները կազմել են 7 մլրդ 415.5 մլն մանաթ, այդ թվում ոչ նավթային հատվածից` 4 մլրդ 974 մլն մանաթ կամ գերատեսչության գծով բոլոր մուծումների 67.1% -ը:

Պետական մաքսային կոմիտեի միջոցով պետական բյուջե մուտքագրված եկամուտները 2018 թ. կազմել են 3 մլրդ 434 մլն մանաթ:

Պետական նավթային հիմնադրամից պետական բյուջե փոխանցումները կազմել են 10 մլրդ 959 մլն մանաթ, այլ եկամուտները`163 մլն 579,149 հազար մանաթ, բյուջետային կազմակերպությունների արտաբյուջետային եկամուտները՝ 455,3 մլն մանաթ:

Պետական բյուջեի ծախսերը 2018 թ. կազմել են 22 մլրդ 731 մլն 644,518 հազար մանաթ: Սոցիալական ծախսերը կազմել են 7 մլրդ 196,5 մլն մանաթ կամ անցած տարվա պետական բյուջեի բոլոր ծախսերի 31,7% -ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները