Ս. Արաբիայում նախկին ամուսնուն վիրավորելու համար կնոջ նկատմամբ եռօրյա կալանք է սահմանվել

13:16   11 Հուլիս 2019    155

Սաուդյան Արաբիայում դատարանը կնոջ նկատմամբ եռօրյա կալանք է սահմանել՝ նախկին ամուսնուն WhatsApp-ով, Snapchat-ով և սոցիալական այլ ցանցերով վիրավորական հաղորդագրություններ ուղարկելու համար:

Դատարանի վճռի համաձայն՝ կինը նախկին ամուսնու հասցեին, որից բաժանվել է ավելի քան 5 տարի առաջ, ոչ պատշաճ արտահայտություններ է արել: Բացի այդ, դատարանը «ռասիստական է» որակել հաղորդագրությունները, որոնցում նա նախկին կողակցին հիշեցնում է իր ծագման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ դատարանը կնոջը պարտադրել է մի փաստաթուղթ ստորագրել, որով նա պարտավորվում է երբեք այլևս նախկին ամուսնուն նման հաղորդագրություններ չուղարկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները