Թրամփը խոստացել է «զգալիորեն խստացնել» Իրանի դեմ պատժամիջոցները

13:44   11 Հուլիս 2019    221

Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները շուտով զգալիորեն կխստանան, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Իրանը երկար ժամանակ գաղտնի կերպով հարստացրել է ուրանը, ինչը լիովին խախտում է Ջոն Քերիի ու նախագահ Օբամայի վարչակազմի միջև կնքված 150 մլն դոլարանոց սարսափելի գործարքը: Հիշե՛ք, որ գործարքի ժամկետը պետք է մի քանի տարի անց լրանար: Պատժամիջոցները շուտով զգալիորեն կխստանան»,- գրել է նախագահը թվիթերյալ իր միկրոբլոգում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Շաբաթվա սկզբին Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու երկրորդ փուլի շրջանակում հայտարարել է, որ սկսում է ուրանի հարստացումը, որը կգերազանցի 3,67% -ի սահմանված շեմը:

Հիշեցնենք, որ միջուկային գործարքով պարտավորությունների դադարեցման առաջին փուլում Իրանը դադարեցրել էր ցածր հարստացման ուրանի ավելցուկների և ծանր ջրի արտահամումը, որոնք գերազանցում են ԳՀՀԾ-ով սահմանված թույլատրելի շեմը:

Իրանի իշխանությունները զգուշացրել են, որե եթե ԳՀՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը չհարթվի, ապա պարտավորությունների դադարեցման երրորդ փուլը կսկսվի 60 օր անց: Իրանում այս միջոցները բացատրում են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքն առանց մյուս անդամ երկրների համաձայնության լքելու և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները