Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ՋԷԿ-ի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

14:15   11 Հուլիս 2019    239

Հրշեջներին հաջողվել է մարել ՌԴ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում բռնկված խոշոր հրդեհի սյունը:

Էներգետիկայի նախարարության հաղորդմամբ՝ հավանաբար բռնկվել է նավթով լի ցիստեռնը, գրում է ria.ru-ն:

Հրդեհաշիջման աշխատանքներին հրշեջ ծառայության 2 ուղղաթիռ և երկու գնացք է ներգրավվել: Էներգետիկ ծառայության աղբյուրի խոսքով՝ հրդեհի ժամանակ վթարային կերպով անջատվել է էներգաբլոկներից մեկը:

Հաղորդվում է, որ սարքավորումները չեն տուժել: Բնակչությանն էներգիայով ապահովելու նպատակով «ՄոսԷներգո» ընկերությունը պահեստային հավելյալ էլեկտրածին սարքեր է գործի դրել և մեծացրել արդեն աշխատող կայանների հզորությունը:

ՌԴ Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ջերմաէլեկտրակայանի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, կրակի սյունը 50 մետրի է հասնում, գրում է РИА Новости գործակալությունը: Ըստ տարբեր տվյալների՝ հրդեհի հետևանքով 7-8 մարդ է տուժել, որից բուժօգնության է դիմել 6-ը:

Հրդեհի տարածքը 200 քառակուսի մետր է գնահատվում, իրավիճակը հսկողության տակ է վերցրել Մերձմոսկովյան շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը: Հրշեջ-փրկարարները դեպքի վայրում պայքարում են կրակի դեմ:

Հրդեհի պատճառով դադարեցվել է Օստաշկովսկոյե մայրուղու երթևեկությունը: Վտանգ կա, որ կրակը կարող է տարածվել մինչև հարակից բնակելի շինություններ:

ՋԷԿ-27 կայանը էլեկտրաէներգիայով է ապահովում Մոսկվայի Հյուսիսային և Հյուսիս-արևելյան շրջաններին, ինչպես նաև Միտիշչի քաղաքին: Որպես վառելիք օգտագործվում է բնական գազ: Սա շրջանում ամենաժամանակակից ՋԷԿ-ն է, 2000-ական թվականներին այնտեղ երկու նոր էլեկտրաբլոկ է կառուցվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները