Չինաստանի հարավարևելյան նահանգներում ջրհեղեղ է. կան զոհեր

14:41   11 Հուլիս 2019    280

Չինաստանի հարավարևելյան նահանգներում մի քանի օր է՝ շարունակվում են տեղատարափ անձրևներն ու հեղեղումները:

Դրանց պատճառով զոհվել է 11 մարդ, ևս 6-ն անհետ կորած են համարվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղետի գոտում են հայտնվել 10 քաղաքների մոտ 3 միլիոն բնակիչներ:

Տեղի իշխանությունները տարհանել են ավելի քան 257 հազար մարդու, ևս 100 հազար մարդ սպասում է տարհանման: Չինաստանի հեղեղումների դեմ պայքարի շտաբի փոխանցմամբ՝ ներկա պահին հեղեղումների հասցրած վնասը կազմում է ավելի քան 780 միլիոն դոլար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները