Հրապարակվել է ԱՄԷ-ի ռազմական արբանյակը կրող Vega հրթիռակրի անհաջող արձակման տեսանյութը

15:09   11 Հուլիս 2019    286

SciNews յութուբյան ալիքում հրապարակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Falcon Eye 1 ռազմական արբանյակը կրող Vega հրթիռակրի արձակման տեսագրությունը, որը ձախողմամբ է ավարտվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կադրերում երևում է՝ ինչպես է թռիչքի երկրորդ րոպեից հետո հրթիռը մեծապես շեղվում նախատեսված հետագծից և ցած իջնում:

Երրորդ րոպեին Arianespace ընկերության փոխնախագահ Լյուս Ֆաբրեգեթը ընդհատում է հեռարձակումը և հայտարարում, որ առաքելությունը ձախողվել է:

Vega հրթիռակրի անհաջող արձակման մասին հայտնի էր դարձել հուլիսի 10-ին: Մասնագետները պարզում են վթարի պատճառները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները