Վրաստանում ոչ այնպես նստած պատգամավորի հետ կապված սադրանքին պատրաստվել են մեկ տարի

16:55   11 Հուլիս 2019    238

Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը մեկնաբանել է Վրաստանում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության դեմ սադրանքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կլիմովը հայտարարել է, որ սադրանքը մանրակրկիտ պլանավորված էր:

Վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ «Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները սկսվել են մեկ տարի առաջ»:

Դաշնության խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հարցերով հանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ ուղղափառության պառակտման փորձերը Ռուսաստանին զսպելու համակարգի մի մասն են և սպառնում են երկրի ինքնիշխանությանը:

Թբիլիսիում ՈՒՄՎ-ի պատվիրակների դեմ սադրանքը Վրաստանում խոշոր բողոքի ակցիաների մեկնարկը դարձավ, երբ հունիսի 20-ի նիստի ժամանակ ՌԴ պետդումայի պատգամավոր Դերգեյ Գավրիլովը նստեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին: Այնուհետև ռուս խորհրդարանականները ստիպված էին անվտանգության աշխատակիցների հսկողության նորքո լքել Վրաստանի խորհրդարանի շենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները