Տուսկը խոսել է վրացերեն

17:19   11 Հուլիս 2019    247

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, որն այսօր այցով Վրաստանում է, խոսել է վրացերեն լեզվով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բաթումում ելույթ ունենալիս Տուսկը մեջբերել է վրացական գրականության դասականի` Վաժա Փշավելային: «Որոշ մարդիկ կարծում են, որ իսկական հայրենասիրությունը բացառում է կոսմոպոլիտիզմը:

Դա մոլորություն է: Յուրաքանչյուր իսկական հայրենասեր կոսմոպոլիտ է, իսկ յուրաքանչյուր իսկական կոսմոպոլիտ` հայրենասեր»,- ասել է Տուսկը վրացերենով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Տուսկ   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները