Օդանավի շարժիչը ներքեւ է ընկել թռիչքի ժամանակ

17:36   11 Հուլիս 2019    257

Delta ավիաընկերությանը պատկանող օդանավի շարժիչը ներքեւ է ընկել թռիչքի ժամանակ։

Ուղեւորներից մեկը կարողացել է ֆիքսել ու հրապարակել այդ պահը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ABC News-ը։ Ըստ հրապարակման, ինքնաթիռը իրականացրել է Ատլանտա- Բալթիմոր թռիչքը։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել օդում՝ թռիչքից մեկ ժամ անց։

Օդաչուները կարողացել են բարեհաջող կերպով վայրէջք կատարել Ռոլի-Դարեմի օդանավակայանում։ 148 ուղեւորներից ոչ մեկը չէր տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները