Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների

17:53   11 Հուլիս 2019    282

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով ցանկացած ձևաչափով բանակցությունների, սակայն այդ հանդիպումը պետք է մշակվի, իսկ Կիևում պետք է ձևավորվի կառավարություն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնանալեով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի` Մինսկում Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ իր հետ հանդիպելու առաջարկը:

«Մենք երբեք չենք հրաժարվել առաջարկված ձևաչափերից և ոչ մեկից, այդ թվում` նորմանդական ձևաչափաի ընդլայնումից»,-ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ այդ հանդիպումը կարող է հետաքրքիր լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները